Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին օրերս հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում բավական սառել են վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և հիշեցրել գործող իշխանություններին, թե որքան կարևոր է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանելը: Փաստորեն, Սաակաշվիլին իր կարծիքով մի կողմից բացահայտ ցույց է տալիս ադրբեջանամետ դիրքորոշում և մյուս կողմից խորհուրդ է տալիս ավելի խորացնել առկա կախվածությունը Ադրբեջանից: Վերոնշյալին, սակայն, լավ կլիներ, վրացի պաշտոնյաները, ավելի ռեալ նայեին և զգուշավոր մոտեցում ցուցաբերեին, քանի որ, անկասկած իրենք էլ լավ հասկանում են, թե վերջին տարիներին ինչպիսի տնտեսական և էներգետիկ կախվածության մեջ է ընկել Վրաստանը հարևան Թուրքիայից և Ադրբեջանից, իսկ թուրք-ադրբեջանական գործոնի ներկայությունից ծնվող և արմատացող բացասական հետևանքները, կարծում եմ՝ Վրաստանը դեռ կքաղի: