Թեհրանի և «վեցնյակի» միջև համաձայնության ձեռքբերումը հնարավոր է: Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից` այս մասին Twitter սոցկայքում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը։

Վիեննայում տեղի ունեցած Իրանի միջուկային ծրագրի հարցով հերթական բանակցային փուլի ավարտից հետո նախարարը նշել է. «Համաձայնությունը հնարավոր է, սակայն պատրանքները պետք է չեզոքացնել։ Հարկավոր չէ բաց թողնել ընձեռված հնարավորությունը, ինչպես եղավ 2005 թվականին»։

Մինչ այդ նշվում էր, որ Իրանը թափանցիկություն է ցուցադրում «վեցնյակին» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԳերմանիաՉինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)` միջուկային բանակցություններում: