Մայիսի 18-ին` ժամը 14.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ԱԻՆ Փրկարար ծառայությունից: 

Աղբյուրը մանրամասնում է` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել բնակչի դին:

Լուսանկարը` lorinews.am-ի: