«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. «Յուվեցի Կարոյի փեսայի նման մարդիկ մանիակ մարդասպաններ չեն, մաֆյոզիներ չեն, նրանք պարզապես «լավ տղեք» են՝ «թասիբի մեռած», և հանուն իրենց պաթոլոգիկ «սկզբունքների» պատրաստ են ոչ միայն մարդ սպանել, այլև ամբողջ մարդկությունը վերացնել։ Քաղաքական թեման փակելու համար ասեմ, որ Յուվեցուն որպես ԲՀԿ-ական չեմ ընկալում։ Որպես օրենսդիր՝ նույնպես։ Ճիշտ այնպես, ինչպես Կարամելին և Շերիֆին՝ նույն խմբակցությունից, Շմայսին, Թոխմախին կամ Բուռնաշին՝ ՀՀԿ-ից։ Եվ այդպես՝ շատ-շատերին։ Իրենց համար բացարձակապես միևնույն է, թե ինչ «քվոտա»-ով են խցկվել Աժ՝ իրենց գործերը «դզելու» համար։ Ցավալին այն է, որ իրենց պաթոլոգիաները նրանք փոխանցում են հաջորդ սերունդներին։

Ինչ վերաբերում է Վերնիսաժի կրակոցներին, ապա վստահ եղեք՝ գործը կոծկելու են։ Ինչպես Լիսկայի տան մոտ կրակոցների գործը։ Ձևակերպելու են որպես Յուվեցու փեսայի ինքնապաշտպանություն»։

 Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: