Թերթն իր այսօրվա համարում գրել է. «Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը ակնհայտորեն դժվարություններ ունի նիստերը վարելու հարցում։ Նա շփոթում է հերթականությունները, քվեարկությունները խառնում է գրանցման հետ, չի պահպանում պրոցեդուրաները։ Տարօրինակն այն է, սակայն, որ այս իրավիճակը լրջորեն զվարճացնում է ԱԺ փոխնախագահ, մեկ այլ հանրապետական Էդուարդ Շարմազանովին։ Սահակյանի ամեն սխալի վրա Շարմազանովը քթի տակ քրքջում է, ընդ որում դա անում է խորհրդարանի մյուս հանրապետական պատգամավորներին ի տես։ Շարմազանովը թերևս հույս ունի, որ Գալուստ Գրիգորիչը երկար չի ձգի նախագահությունում»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: