«Չորրորդ իշխանություն» թերթը հիշեցնում է. «Ժամանակին Հայխնայբանկը կոպեկներով վաճառեցին գործարար Միխայիլ Բաղդասարովին, որը հետո նույն բանկը կլորիկ գումարով վաճառեց ռուսական ВТБ-ին։ Ժամանակին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը վաճառվեց մի գումարով, որը կոմբինատի 1-1,5 տարվա շահույթն էր կազմում։ Օրինակները մի փոքր կոպիտ են, բայց փաստը մնում է փաստ։

Հիմա էլ՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ 2005թ. այն ռուսական ԲԱՄՕ ընկերությանը վաճառվել է 5,7 մլն դոլարով։ Պաշտոնապես, մասնավորեցումից հետո ԲԱՄՕ-ն այնտեղ 14 մլն դոլարի ներդրում է կատարել։ Ստացվեց 19,7 մլն դոլար։ Իսկ հիմա այն վաճառում են... 46 մլն դոլարով։ Այսինքն, համալիրը գրավադրված է եղել, այժմ այն աճուրդի է դրված, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն էլ այդքան է գնահատել համալիրի արժեքը։ Վատ բիզնես չէ»,–եզրահանգում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: