«Նաիրիտցիների» աշխատավարձերի ճակատագրով «168 ժամ»-ը խոսել է էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարար Երվանդ Զախարյանի հետ, ով ասել է. ««Այս ամսվա աշխատավարձը կվճարեմ, բայց ես ժամկետներ չեմ ասել: Կաշխատենք, որպեսզի հարցը լուծենք, իսկ հետագայում ժամանակն է, որպեսզի այդ հարցում կոնկրետություն մտնի: Ես չէի ասի՝ վերագործարկում, ես ընդհանրապես եմ ասում՝ միգուցե վերագործարկում, միգուցե հակառակը, բայց որոշակիություն պետք է լինի, որպեսզի կոլեկտիվն իր անելիքներն իմանա, կառավարությունն՝ իր անելիքները»»,- գրում է թերթը և հավելում. 

«Նա հրաժարվել է մեկնաբանել իր նախորդի՝ Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե մայիսի կեսերին ռուսական պատվիրակություն է գալու Հայաստան, և գործարանի հարցը վերջնականապես լուծվելու է, սակայն շեշտել է, որ որևէ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություն չունի, և որևէ այց չի սպասվում: «Ռոսնեֆտի» հետ կապված՝ նախարարը հայտարարել է. «Ես ոչ մի նորություն չունեմ «Ռոսնեֆտի» վերաբերյալ»՝ այդպիսով հերքելով նախկին կառավարության ղեկավարի ու նախարարների հայտարարությունը, թե ռուսական ընկերության հետ համաձայնությունը ձեռք է բերվել, և մնացել են միայն տեխնիկական խնդիրները»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: