Բանտային խցիկը լավագույն վայրը չի սթրեսից ազատման համար, սակայն Հարավային Կորեայի շատ բնակիչներ այդպես չեն մտածում: «Prison Inside Me» («Բանտն իմ ներսում») կոչվող հատուկ կացարանն իր այցելուներին առաջարկում է ժամանակավոր դառնալ բանտարկյալ:

Երկօրյան հակասթրեսային հանգստի արժեքն է մոտ 146 ԱՄՆ դոլար, և այստեղ ամեն ինչ նույնն է, ինչ իրական բանտում` հյուրերից վերցնում են անձնական իրերը, այդ թվում` գրքերն ու բջջային հեռախոսները, տալիս են նույն հագուստը և տեղավորում առանձնասենյակներում: Յուրաքանչյուր բանտախցում կա ամեն ինչ սթրեսից ազատվելու և մտորելու համար` ոչ մեծ սեղան, զուգարան և լվացարան: