Արտակարգ իրավիճակաների փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր  ժամը 08.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում 1932թ. ծնված Լ.Գ.-ն ինքնահրկիզվել է:

 Նույն ծառայության «1-03» աշխատակիցները նրան տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւանի «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ արձանագրել են վերջինիս մահը: