Եվրասիական ինտեգրման համատեքստում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի բացվելու: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հաղորդում է News.am-ը։

Ի պատասխան հարցի, թե արդյոք առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Եվրասիական միությանն անդամակցումը չպետք է անհանգստացնի Երեւանին, Ճշմարիտյանն նշել է. «Իսկ մենք Ղարաբաղի հետ միասին որեւէ միջազգային կազմակերպության մաս կազմո՞ւմ ենք: Լինի դա ԱՀԿ-ն, ԱՊՀ-ն կամ ցանկացած մեկը»: Նրա խոսքով, տվյալ պարագայում դա ոչինչ չի փոխում. Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են առանց սահմանափակման ԱՊՀ, Եվրոպա եւ այլ երկրներ արտահանվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրի կայքում։