Վրաստանը Ղազախստանից հետո կորցնում է նաև ադրբեջանական ավտոշուկան: Բանն այն է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Ղազախստանում մի քանի անգամ բարձրացավ Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքը, ինչի արդյունքում՝ դադարեց Վրաստանից ղազախստան մեքենաների արտահանման գործընթացը: Ներկայում նույն խնդիրն է առաջացել նաև Ադրբեջանի պարագայում: Պատճառը նշված պետության կողմից «եվրո 4» չափանիշներին համապատասխանելու հետ կապված նորամուծությունն է, ինչի արդյունքում՝ մինչև 2005թ. արտադրված ավտոմեքենաների մաքսազերծման արժեքը զգալիորեն բարձրացել է, ուստի նախկինում կատարվող հիմնականում մինչև 2004թ.-ին և ավելի վաղ արտադրված ավտոմեքենաների արտահանումը, նշված հանգամանքով պայմանավորված, վերջին շրջանում անկում է ապրել, իսկ նոր ավտոմեքենաների գնորդները, այսինքն մեքենաների համար բարձր գին վճարելուն պատրաստ գնորդները գերադասում են դրանք ձեռք բերել հենց Ադրբեջանում: Վերոնշյալից հասկանալի է դառնում, որ Վրաստանը ավտոմեքենաների առուվաճառքի շուկայում մեծ կորոււստներ է կրում, ինչը կարող է ավելի խորանալ հատկապես ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո, քանի որ, ըստ ամենայնի, Վրաստանը նույն խնդրի առաջ է կանգնելու նաև Հայաստանի պարագայում: Հնարավոր է ՀՀ իշխանությունները ռուս գործընկերների հետ որոշակի համաձայնության գան կապված ավտոմեքենաների մաքսազերծման կամ մեքենաների շուկայական գների հետ կապված, սակայն միանշանակ է, որ վրացի ներկրողը, ի տարբերություն նախկինի, այսուհետ մեքենաներ է ներկրելու առավելապես ներքին սպառողների համար:

Ալիկ Էրոյանց