«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ 4 վարորդները, ովքեր բերման էին ենթարկվել ոստիկանության կողմից, այժմ ազատ են արձակվել։

Նրանք հայտարարում են, որ պայքարը շարունակելու են։ Վարորդները պահանջում են վերացնել կարմիր գծանշանները, 5 անգամ կրճառել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, համաներում հայտարարել մինչ այս տուգանված վարորդների նկատմամբ և նոր կանոնակարգ հաստատել։

Նախաձեռնության անդամները «Բրազիլիայի» փողոցում հայտարարեցին, որ ոստիկանությանն այսօր հաջողվեց խաթարել իրենց ակցիան, սակայն իրենք կշարունակեն պայքարը։ Հավելյալ կտեղեկացնեն։

Լուսանկարները՝ «Նախախորհրդարան»-ի ՖԲ էջից