ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է ընդունելության քննություններին` իր ֆեյսբուքյան էջում գրելով.

Հարգելի դիմորդներ, ծնողներ և լրագրողներ,

Հաճախ ինձ հարցնում եք ընդունելության քննությունների շեմային բալի մասին:

Տեղեկացնեմ ձեզ, որ, ՀՀ Կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն, դրական է համարվում 7.5 բալը և ավելին:

Դրանից ցածր միավորներ ստացած դիմորդներ այդ առարկայից համարվում են կտրված, սակայն կարող են շարունակել հանձնել մյուս առարկաները:

Վերահանձնումները արգելված են:

Առկա համակարգով քննություններն անհաջող հանձնած դիմորդները կարող են հետագայում իրենց ուժերը փորձել հեռակա համակարգում այն մասնագիտություններով, որոնցով թույլատրված է հեռակա ուսուցումը:

Նորից հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին: