« Կառավարությունը հայտարարում է աղքատության դեմ պայքարի եւ սոցիալական բեռի թեթեւացման մասին, բայց այս տեսախցիկների գոծառությունը հակառակ ազդեցությունն է ապահովում:

Մենք չենք տեսնում մի նախագծի ներդրում, որը կբերի աշխատատեղերի ավելացման կամ կենսամակարդակի բարձրացման, բայց տեսնում ենք տեսախցիկների ներմուծումն ու դրա բերած աղքատության թվի աճի  միտումը»-  այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց  «Դուրս մեր գրպանից» ակցիայի մասնակից վարորդներից մեկը հավելելով՝

«Մենք չենք ուզում արտագաղթել, մենք ուզում ենք ապրել մեր երկրում եւ հարկ եղած դեպքում օրինախախտման համար պատասխան տալ օրենքի սահմաններում: Ներդրված տեսախցիկների մեղանիզմը միյն կեղեքում եւ աղքատության է մատնում մեզ՝ վարորդներիս»:

Ինչպես իրենք՝ վարորդներն են նշում պահանջը միայն հետեւյալն է ՝ «վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների, տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները՝ մինչեւ նոր կանոնակարգի հաստատվելը»- նշում է ակցիայի մասնակից Վարդան Հակոբյանը:

Վերջինս մեջբերեց նաեւ պաշտոնական տվյալները երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ, ըստ նրա, 2012-ին արձանագրվել է 100.000 խախտում, անցած տարի 800.000 խախտում. «Այսինքն, խախտումների նվազման միտում չկա, այս մեխանիզմը կեղեքում է ժողովրդին, չի նպաստում խախտումների նվազմանը»:

Արտաշես Միսակյանն էլ պնդեց, որ վարորդները բոլոր տեսախցիկների տեղը անգիր գիտեն, զգուշավոր են վարում ու չեն գերազանցում թույլատրելի արագությունը միայն տեսախցիկներին աչքի առաջ, բայց երբ տեսախցիկի մոտով անցնում են, գերազանցում են թույլատրելի արագությունը եւ այլ տիպի խախտումներ են անում. «Ով է մեզ կեղեքում, ում գրպանն է գնում տուգանքների գումարները»: