Նավթի միջազգային գները կտրուկ աճեցին, կապված Իրաքում իրավիճակի անկայունության արդյունքում աշխարհաքաղաքական ռիսկերի մեծացման հետ: 

Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի գինը աճել է $2,06-ով, հասնեոլվ բարելի համար $112,01: Նյու-Յորքյան ապրանքային բորսայում նույնպես աճ է նկատվում. տեխասյան WTI տեսակի նավթի գինը աճել է $1,44-ով, դառնալով բարելի համար $105,90: 

Ինչպես հայտնի է «Իրաքի և Լեվանտի իսլամական հանրապետություն» տերորիստական խմբավորումը արդեն իսկ գրավել է Մոսուլ քաղաքը, և շարժվում է դեպի Բաղդադ: Իսկ այս հանգամանքը մեծ խոչընդոտ է հանդիսանում Իրաքյան նավթի շուկա հասնելու համար: