«Փոքրիկ մարդուներ» նախագիծը սկսել է իրականացվել 2006թ.-ից: Սա միաժամանակ և «street art» է, և լուսանկարչական արվեստ: Այս շարքի հեղինակը իրեն անվանում է «Slinkachu» և ասում, որ ինքը ստեղծում է այս փոքրիկ տեսարանները, լուսանկարում դրանք, իսկ հետո ուղղակի թողնում փողոցում և հեռանում: 

Այս նկարներով հեղինակը փորձում է ցուցադրել մեծ քաղաքում ապրելու դժվարությունները, ինքն իրեն զգում է փոքր, ինչպես այս մարդուկներն են: Նա փորձում է մարդկանց հասցնել միայնության և մելանխոլիայի զգացումը, որն ինքը զգում է գլոբալացման այսպիսի պայմաններում: 

Բայց այստեղ, իհարկե, առանց հումորի չի լինի: Հեղինակը նաև ասում է. «Ես ուզում, որպեսզի մարդիկ կարեկցանք զգան այս փոքրիկ մարդուկների նկատմամբ»: