«Ընդհանուր առմաբ Հայաստանում սպասվում է հով ամառ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ հուլիսը կլինի հով, իսկ օgոստոսը՝  չոր ամիս: «Ամսի 21-22-ին առավել առանց տեղումների եղանակ է սպասվում, սակայն այս տաքացումը երկար չի տևի. հաջորդ օրերին դարձյալ ցուրտ օդի ալիք է մոտենալու, հունիսի վերջին ջերմաստիճանը կլինի նորմայի մոտ բացասական շեղումով»,- ասաց մասնագետը: