ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադարձավ այն տեղեկություններին, թե Հայաստանում դիտվում են աննախադեպ եղանակային փոփոխություններ, նա ասաց. «Փոթորիկների, աննախադեպ կարկուտների վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, որևէ արտառոց եղանակային պայմաններ Հայաստանում չի դիտվում»:

Տիկին Պետրոսյանը նաև հավելեց. «Որոշ հեղինակային կազմակերպություններ ավելորդ նախաձեռնություն են ցուցաբերում որոշակի հայտարարություն անելու փոթորիկի և մյուս երևույթների վերաբերյալ, եթե վտանգավոր երևույթ է սպասվում, մենք այդ մասին տեղեկացնում ենք, այս պահին նման բան չկա»: