Հանրապետության տարածքում հունիսի 18-20-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում' կարկուտ: Հունիսի 21-22-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-20-ը էապես չի փոխվի, այնուհետև կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում հունիսի 18-20-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Հունիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: