«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ԵՊՀ-ում նոր սկանդալ է գրանցվել ռեկտորի օգնական, ախալքալաքցիների «հրամանատար» Գևորգ Մելքոնյանի մասնակցությամբ։ Ըստ ԵՊՀ մեր աղբյուրի՝ Մելքոնյանն ախալքալաքցիների հետ գործարքի մեջ է մտել պետական քննությունների հաշվով, իր «պարտավորվածությունները» չի կատարել, ախալքալաքցիները վերջինիս «պատժել» են «տղայականով» և ռեկտորին սպառնացել, որ եթե չհանի գործից, փաստերը կհրապարակեն։Երեկ Արամ Սիմոնյանը վերջինիս ազատել է աշխատանքից, և որևէ մեկը ՀՀԿ-ից, այդ թվում նաև Հովիկ Աբրահամյանը չեն կանխել դա։ Չնայած Մելքոնյանը ոչ միայն ուսանողական ակտիվի ՀՀԿ հակակշիռն էր, այլև 2009թ. իր ստեղծած «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն փորձում էր օգտագործել վարչապետին աջակցելու համար»»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։