«Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ նախագահը, որ նա համաձայն չէ, որ Մաքսային միության անդամ երկրները չեն ցանականում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին: Նա այս հարցը համարում է փակված և զարմանում է , որ դեռևս շարունակվում են քննարկումները: Մասնավորապես նախագահը ասել է.

«Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է և շատ պարզ է: Այո´, ՀՀ-ն անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես ՀՀ-ն այս 20-23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային հանրույթներին: Որևէ մեկը կա՞, որ հարց առաջացնի ու ասի՝ մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ո´չ: Ճշմարտություն է նաև այն, որ ՀՀ-ն ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ, երկրորդ Հայաստանի Հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, սխալ է: Այո´, որոշակի և շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ես դրա հետ համամիտ եմ 100%-ով: Այո´, ուրիշները ևս չեն ճանաչել՝ ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունն է»: 

Նախագահը, դիմելով իր քննադատներին ասաց. «Մի´ պաշտպանեք Արցախը ինձնից, դա ո´չ միայն վիրավորական է, այլ նաև՝ անհեթեթ»: