Ամերիկացի գինականներն ու մշակութաբանները այլ նկարի տակ թաքնված Պաբլո Պիկասոյի կտավ են հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ նրանք օգտագործել են ինֆրակարմիր լուսարձակում, որի ժամանակ հայտնաբերել են, որ նկարչի հայտնի կտավներից մեկը՝ «Կապույտ սենյակ» անվանվամբ նկարվել է մորուքով տղամարդու դիմանկարի վրայից: 

«Phillips Collection» թանգարանի կուրատորները ենթադրում են, որ երբ 1901թ.-ին Պիկասոն նկարում էր իր հանրաճանաչ կտավը, նա ուղղակի գումար չուներ նոր կտավ գնելու համար: 

Այժմ նրանք փորձում են պարզել, թե իրականում, ով է պատկերված այդ նկարում: