Դեռևս շարունակում են կրքերը ՀՀ խորհրդարանում կենսաթոշակային համակարգի հետ կապված: Արդեն իսկ հայտնել ենք, որ «Կուտակայինի» փոփոխություններով օրենքը ընդունվել է, սակայն ընդդիմադիրներից ոմանք կասկածում են քվեարկության արդարացիության վրա: Սրան ի պատասխան Շարմազանովը քիչ առաջ ներկայացրեց քվեարկության արդյունքները՝ ասելով. 

«Ես կարող եմ համոզիչ ապացույցներ ներկայացնել. Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի վերաբերյալ քվեարկել ենք առանց խախտումների...Ցույց եմ տալիս քվեարկության արդյունքները. Մուրադ Մուրադյան՝ չի քվեարկել, Արման Սահակյան՝ չի քվեարկել: Ում անհրրաժեշտ է, կարող եմ ներկայացնել այս արդյունքները: Առաջին հերթին՝ խորհրդարանի ոչ կոալիցիոն ուժերին, այնուհետեւ՝ հասարակությանը»: 

Հիշեցնենք նաև, որ ընդդիմադրությունը մեղադրում էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանին, որ նա քվեարկել է պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Արման Սահակյանի փոխարեն: 

Տեսնենք, թե դեռևս որքա՞ն ժամանակ պետք է շարունակվեն միմյանց փոխարեն քվեարկելու «խաղերը» խորհրդարանում: