«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է «Աֆրիկյանների տան» ապամոնտաժման դեմ պայքարող ակտիվիստներին: Նա լրագրողների հետ զրույցում ասել է.

«Եկել եմ այստեղ որպես ավագ աջակցող, եկել եմ զորակցելու եւ տխրելու, որ մենք այսպիսի իշխանություններ ունենք, որ պատրաստ են պատմական այսպիսի շինությունները քանդելու»: 

Լրագրողների հարցին, թե ինչ է նա ձեռնարկելու շենքը կանգուն պահելու համար նա պատասխանել է.

«Ժառանգությունը» կանգնած է քաղաքացիական պայքարի ակունքներում եւ մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման հերթափոխ: Մենք պետք է պայքարենք անօրինականությունների դեմ, պետք է գնանք մինչեւ անգամ իշխանափոխության, որի արդյունքում կգա նոր լեգիտիմ իշխանություն»:

Ինչպես տեղեկանում ենք Րաֆֆի Հովհաննիսյանը շենքը կանգուն պահելու նպատակով ակտիվիստների հետ միասին հարվածում է Աֆրիկյանների տան շինհրապարակի ցանկապատին: Չնայած ոստիկանները փորձել են խանգարել նրան, սակայն Րաֆֆին չի հանձնվում: 

Լուսանկարները՝ news.am-ից