«ՀԺ»-ն գրում է. «Վերջին երկու շաբաթներին հայկական դրամի զգալի ամրապնդումը ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությամբ կասեցվել է։ Երեկ ֆոնդային բորսայում սակարկությունները սկսվել են 1 դոլարը 407.50 դրամով և փակվել 408.25 դրամով:

Իրականացվել է բավական մեծ 10 միլիոն 400 հազար դոլարի գործարք: Նկատելի է, որ ԿԲ-ն շուկայից դոլար է գնել, որպեսզի կասեցնի դրամի ամրապնդումը: Մոտ երկու շաբաթ առաջ դոլարը տատանվում էր 412-413 դրամի սահմաններում: Վերջին ամիսներին ԿԲ-ն միլիոնավոր դոլարներ էր ծախսում, որպեսզի դոլարը չանցնի 415 դրամի շեմը, իսկ այժմ սկսել է դոլար գնել, որպեսզի այն ներկայիս փոխարժեքից ցածր չիջնի: Թե ինչով է պայմանավորված դրամի նման կտրուկ արժևորումը. որևէ պաշտոնական պարզաբանում առայժմ չի ներկայացվել»,–գրում է թերթը։

Մանարամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։