Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը ասել է, որ Իրաքում առկա իրավիճակը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի սխալների հետևանքն է, սակայն իրավիճակից ելքեր պետք է փնտրել ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան: Այս մասին նա հայտարարել է «Россия 1» հեռուստաընկերության: 

Լավրովի խոսքերով Իրաքում «ծլում են այն սերմերը, որոնք ցանվել էին դեռևս 2003թ.-ին, երբ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան սկսեցին իրենց հերթական ավանտյուրան»: Լավրովի կարծիքով այս իրավիճակից ելքը անհրաժեշտ է գտնել «տարածաշրջանի բոլոր երկրների, Իրաքի բոլոր հարևոնանների հետ մեկտեղ»: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի մշտական անդամ, իր չինացի կոլեգաների հետ նույնպես պատրաստ է մասնակցել այս մտորումներին:

Նախարարը նաև հիշեցրեց, որ «Լոնդոնի ու Վաշինգտոնի բոլոր ավանտյուրաները վատ վերջաբան են ունեցել»: 

«Հիշում եմ, ինչպես 2003թ.-ի մայիսին Ջորջ Բուշը հայտարարեց Իրաքում դեմոկրատիայի հաղթանակման մասին...Որից հետո այն վերացվեց պրոտեկտորատի»: 

Հիշեցնենք, որ «Իրաքի և Լեվանտի իսլամական հանրապետության» հետ17 օրյա զինված հարձակումների և բախումների ընթացքում արդեն իսկ զոհվել է 1000-ից ավելի խաղաղ քաղաքացիական: