Հունիսի 27-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի եւ Մասիսի բաժինների ծառայողները Ներքին Չարբախի Արարատյան փողոցի 157/Ա հողատարածքում գտնվող բազկաթոռի վրայից հայտնաբերել եւ առգրավել են առանց գործարանային համարի 5,6 մմ տրամաչափի ատրճանակ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հողատարածքի սեփականատեր, 1964 թ. ծնված Գագիկ Օ.-ն, որը բերման է ենթարկվել ոստիկանություն, հայտարարել է, որ ատրճանակը գտել է 15 օր առաջ` իր տարածքի դիմաց գտնվող ազատ հողամասերի միջից: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: