«Իրաքի և Լեվանտի իսլամական հանրապետություն» ջիհադական խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, Սիրայի ու Իրաքի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների միավորման մասին, այդ տարածքներում իսլամական խալիֆայության ստեղծելու նպատակով, որի տարածքում պետք է գործեն շարիայի օրենքները: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ նրա խոսքերով, խալիֆայության կազմի մեջ պետք է մտնեն Սիրիայի հյուսիսում գտնվող Ալեպպոյից մինչև Իրաքի արևելքում գտնվող Դիյալ քաղաքը ընկած տարածքները: Ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ իրենք փոխելու են խմբավորման անվանումը դառնալով «Իսլամանակն հանրապետություն», իսկ իրենց «խալիֆ» կդառնա Աբու Բակրա ալ-Բագդադին: 

Հիշեցնենք նաև, որ մինչ այժմ դաժան պայքար է ընթանում Իրաքի իշխանական զորքերի և իսլամիստների միջև: Արդեն իսկ 2 օր է, ինչ զորքերը փորձում են հետ վերադարձնել Տիգրիտ քաղաքը: Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները պնդում են քաղաքը վերադարձնելու փորձերի հաջող լինելու մասին, վկաների խոսքերով իսլամիստները շարունակում են վերահսկել իրավիճակը: