Հայաստանում ներգնա տուրիզմը աճ է գրանցում: Սա Տուր օպերատորների ասոցացիայի անդամ Մարիա Կիպիրյանի կարծքն է: Այսօր տեղի ունեցած ասուլիսին նա ասաց. «Հիմնականում Հայաստան զբոսաշրջիկներ են գալիս եվրոպական զարգացած երկրներից: Ուստի ամենաշատ զբոսաշրջիկներին ընդունում ենք Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Անգլիայից, Շվեցարիայից, Իսրայելից, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական երկրներից, բացի այդ կան տուրիստներ Ճապոնիայից և Չինաստանից: Վերջին տվյալներով՝ Հայաստան այցելել են 8 հարյուր հազար զբոսաշրջիկներ»:

Տիկին Կիպիրյանն այսօր անդրադարձավ նաև ոլորտի խնդիրներին՝ ասելով. «Մեր երկիրը լավ չի գովազդվում: Նաև դեսպանատաները լավ չեն աշխատում»:

Լուսանկարը՝ Armenianow.com-ի