Ամբողջ աշխարհից քաղաքական և հասարակական գործիչները ցավակցություն են հայտնել իզրայելացի 3 երիտասարդների մահվան կապակցությամբ, որոնց մարմինները հայտնաբերվել էին Հեվրոնի մոտակայքում: 

ԱՄՆ նախագահ Օբաման անվանեց երիտասարդների մահը բռնության իմաստազուրկ ակտ, ինչպես նաև կոչ արեց Իսրայելին ու Պաղեստինին չապակայունացնել տարածաշրջանի փխրուն իրավիճակը: 

Հռոմի Պապ Ֆրանցիսկը անվանեց տեղի ունեցածը նենգ հանցագործություն: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համեմատել է մարդասպաններին «աշխարհի թշնամիների հետ»: 

Հիշեցնենք նաև, որ երեք երիտասարդներին վերջին անգամ տեսել էին Հեվրոնի մոտակայքում՝ տան ճանապարհին: Որից հետո նրանք համարվում էին անհայտ կորած: Այսօր նրանց անկենադան դիակները հայտնաբերվել են Հորդանան գետի ափին: 

Իսրայելը կատարվածի մեջ մեղադրում է պաղիստանական «Համաս» ահաբեկչական խմբավորմանը, սակայն «Համասը» հերքում է այս տեղեկատվությունը: