«Վերնիսաժի» գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դիմել է ՀՀ արդարադատության ու առողջապահության նախարարություններին հանձնաժողով ստեղծելու խնդրանքով: Հանձնաժողովը պետք է որոշի Վալերի Հովհաննիսյան արդյո՞ք կարիք կա տեղափոխելու քաղաքային հիվանդանոց:

Փաստաբանը մասնավորապես նշել է. «Իմ պաշտպանյալը դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, դրական փոփոխություն կա, բայց ես համոզված եմ, որ Վ. Հովհաննիսյանի ինտենսիվ բուժման կարիք կա: Այդ պատճառով էլ դիմել են արդարադատության և առողջապահության նախարարություններին, սակայն դեռ ոչ մի պատասխան չկա»:

Չցանկանալով խոսել գործի մանրամասներից, Լևոն Բաղդասարյանը միայն հավելեց, որ իր կարծիքով նախաքննությունը կավարտվի մինչև տարվա վերջ և այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: 

Հիշեցնենք նաև, որ մայիսի 17-ին Երևանի Խանջյան փողոցում ՝ Վերնիսաժի տարածքում կրակոցներ են հնչել: Կրակոցների արդյունքում վիրավորվել է 5 մարդ, որոնք բոլորը հոսպիտալացվել են: