«Zmapp» փորձարարական դեղամիջոցը, որ ամերիկացիներն են ստեղծել՝ Էբոլա հիվանդության դեմ պայքարի համար, կապիկների նկատմամբ փորձարկումների ընթացքում, նույնիսկ հիվանդության զարգացման ուշ փուլերի պարագայում, 100 տոկոսանոց արդյունավետություն է ցույց տվել: Ինչպես փոխանցում է «Nature» ամսագիրը՝ հրապարակված հոդվածի հեղինակների գնահատմամբ, հետազոտությունը «մեկ կարևոր քայլ առաջ» է հանդիսանում:

«Zmapp»-ը ստացել է «գաղտնի շիճուկ» անվանումը, քանի որ դեռևս մշակման փուլում է գտնվում: Այդուհանդերձ, մասնագետները որոշել են դրա օգնությանը դիմել, քանի որ Էբոլա վիրուսով հրահրված հիվանդության բուժման այլ եղանակներ գոյություն չունեն: Ընդ որում, դեղամիջոցն ընդունած 7 հիվանդներից երկուսի պարագայում վիրուսի դեմ պայքարը հաջողությամբ չի պսակվել: