Աշխարհում Էբոլայով վարակվածների թիվն առաջիկա 4 ամիսներին կարող է ավելանալ ավելի քան 100 անգամ՝ հասնելով մոտ 550.000-ի: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկ կենտրոնը (CDC):

CDC-ն հաջորդ շաբաթ կհրապարակվի համապատասխան վիճակագրությունը, որում մասնավորապես կնշվի, որ եթե քայլեր չձեռնարկվեն մահացու վիրուսի դեմ, ապա վարակվածների թիվն առաջիկա ամիսներին հարյուր հազարների կհասնի:

«Ներկայում CDC-ն ակտիվորեն աշխատում է մի գործիքի ստեղծման ուղղությամբ, որը կօգնի մոդելավորել տարբեր սցենարներ: Կենտրոնը հույս ունի այդ ինտերակտիվ գործիքը և դրա կիրառման հրահանգները ներկայացնել արդեն մոտ ապագայում»,-նկատել է CDC-ի պաշտոնական ներկայացուցիչ Բարբարա Ռեյնոլդսը:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել էր, որ համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից: