Հաշվետու տարվա ընթացքում Երևանի Սուրբ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է մահացության 1006 դեպք: Ըստ YerevanNews.am-ի տվյալների՝ մահացության դեպքերի ընդհանուր թվաքանակի մեջ ամենամեծ տեսակարար մասը կազմում են մահվան դեպքերը վերակենդանացման բաժանմունքում՝ 824 դեպք: 

Նշենք նաև, որ ամբողջ հանրապետության տարածքում «Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ում մահացությունների նման թիվը հանդիսանում է ամենամեծը: Բացի վերակենադանացման բաժանմունքից մահացությունների թիվը փոքր չէ նաև նյարդաբանական բաժանմունքում՝ 155 դեպք: Ներկայացնենք մահացության դեպքերն ըստ բաժանմունքների. 

  • Թերապևտիկ-5,
  • Սրտաբանական-15,
  • Երիկամաբան. մեծահասակ-1,
  • Կրծք. Վիրաբուժ. մեծահասակ-1,
  • Նյարդավիրաբ. մեծահասակ-2,
  • Վնասվածքաբ. մեծահասակ-3,
  • Նյարդաբանակ. մեծահասակ-155,
  • Վերակենդանացման մեծահասակ-824:

Նշենք նաև, որ նախկինում մենք անդրադարձել էինք նաև «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ում գրանցված մահերին: Մահացության դեպքերի քանակով «Էրեբունի» բժշկական կենտրոնը զիջում է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին ամբողջ հանրապետության մակարդակով: