Յուրաքանչյուր հայ, անկախ ապրելավայրից, իրավունք ունի և արժանի է հիանալի դիմավորելու և անցկացնելու ամենասպասված տոնը՝ Նոր Տարին: Քաջարան քաղաքում հենց այդպես էլ եղավ: ԶՊՄԿ-ի աջակցությամբ և հովանավորությամբ, Հայկական տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցությամբ Քաջարանի քաղաքապետարանն իսկական շքեղ տոնի վերածեց քաջարանցիների Ամանորը:

Երևանից ժամանած բազմաթիվ աստղերի երգն ու երաժշտությունը միաձուլվելով տոնական սքանչելի հյուրասիրության և քաղաքի գունազարդ ու լուսավոր ձևավորման հետ աննկարագրելի բարձր տրամադրությամբ և անասելի ջերմությամբ էր լցրել քաջարանցիների սրտերն ու շուրջբոլորը: Մեծ ու շքեղ տոնածառը, ամենատարբեր զվարճալի մուլտհերոսները և, իհարկե, Ձմեռ պապն ու Ձյունանուշն իրական հեքիաթ դարձրեցին և տոնական նվերներով անբացատրելի ուրախություն պարգևեցին բոլոր մանուկներին: Իսկ այդ հրաշալի տոնակատարության եզրափակիչ ակորդը դարձավ տոնական շքեղ հրավառությունը, որն էլ ավելի ամբողջական դարձրեց ամանորյա տրամադրությունը: