Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով մի շարք պաշտոնյաների նկատմամբ շարունակվող քննության շրջանակներում նոր զարգացում է գրանցվել, տեղեկացնում է թուրքական լրատվամիջոցներից մեկը:

Անցյալ շաբաթ Ջիզրեի շրջանի ոստիկանապետ Էրջան Դեմիրի ելքը երկրից արգելվել էր: Դինքի սպանության շրջանում Տրապիզոնի հետախուզության պաշտոնյա եղած Դեմիրն այս շաբաթվա սկզբին հարցաքննվել էր:

Դատավոր Ռեջեփ Ույանքն այժմ Դեմիրի համար ձերբակալության որոշում է կայացրել՝ «անուշադրության պատճառով մահվան հանգեցնելու», «պաշտոնական անփութության» մեղադրանքներով:

Հրանտ Դինքի հնարավոր սպանությունը չկանխելու մեղադրանքով օրեր առաջ ձերբակալվել էին նաև ոստիկաններ Մուհիթթին Զենիթն ու Օզքան Մումջուն: