ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը արձագանքել է հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածությանը:

Նա, մասնավորապես, Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Իմ հորդորը նախագահներին՝ դադարեցրե'ք բռնությունը շփման գծում և շարունակեք բանակցությունները»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիաների բազմաթիվ փորձերով մեծացրել է լարվածությունը շփման գծում ու սահմանին: Ուորլիքը հայտնի է Twitter-ի միջոցով կոչեր հղելու, ծանուցումներ անելու իր քայլերով: