Ուորլիքի թվիտերյան գրառումներն արդեն զազրելի են։ Խելքին աշեցեք` սոցիալական ցանցերի միջոցով է դիմում պատերազմի շեմին կանգնած երկրների նախագահներին։ Միթե՞ միջնորդական առաքելություն իրականացնելու ուրիշ ոչ մի ռեսուրս չի մնացել։ Սա ի՞նչ անլրջություն է։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդպես էլ չհասկացան, որ նման դատարկ կոչերով Ադրբեջանի համար սադրիչ քաղաքականությունը շարունակելու հնարավորություն են ստեղծում։ Եթե չեն կարող իրավիճակն ադեկվատ գնահատելու, ավելի լավ է լռեն։ Թե չէ կողքից խանգարողներն առանց իրենց էլ շատ են։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան-Facebook