Որպեսզի գովազդային մասնագետը լինի հաջողակ և ապագայում դառնա պրոֆեսիոնալ անհրաժեշտ է, որ նա ի սկզբանե ունենա որոշակի հատկություններ, որոնց շնորհիվ էլ նա կկայանա որպես մասնագետ: Գովազդային մասնագետը պետք է լինի կրեատիվ և ինտելեկտուալ, մոտիվացված ու ընդունակ:

Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ներկայացնում է ձեզ հատկանիշներ, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր գովազդային մասնագետ:

1. Գովազդային մասնագետը պետք է լինի նաև մենեջեր: Նա պետք է կարողանա որոշակիորեն մասնակցել ընկերության ընդհանուր կառավարման գործընթացին, կատարի վերլուծություններ, իրականացնի պլանավորում, ինչպես նաև վերահսկի կատարվող աշխատանքները:

2. Նա պետք է տիրապետի նաև մարքեթինգային մասնագետի գործառույթների: Լավ գովազդային մասնագետը պետք է կարողանա կատարել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, սպառողական և մրցակիցների վարքի վերլուծություն, անցկացնել տարբեր միջոցառումներ և այլն:

3. Հաջողակ լինելու համար գովազդային մասնագետը պետք է կարողանա նաև մշակել արդյունավետ գովազդային հաղորդագրություններ, կարգախոսներ, որոնք կոչված են մարքեթինգային խնդիրներ լուծելուն:

4. Գովազդային մասնագետը պետք է ունենա նաև դիզայներական հատկանիշներ: Նա պետք է կարողանա ստեղծել գովազդվող ապրանքին հատուկ կերպեր, որը ապագայում հաճախորդները անպայմանորեն կասոցացնեն տվյալ ապրանքի հետ: