ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու երկայնքով անօդաչու թռչող սարքերի օգտագործումը անվանել է սադրանք: Նա կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Այսպիսի գրառում է նա կատարել իր Twitter-ի իր միկրոբլոգում:

«Շփման գծի երկայնքով «անօդաչուների» օգտագործումը սադրանք է: Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը»,- գրել է նա: