21-րդ դարում փոփոխվում են սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացները: Փոխվում է հասարակությունը, փոխվում են շուկաները: Ստեղծվում են նոր մշակույթներ, նոր սոցիալական և հոգեբանական մոդելներ: Կրեատիվը լայն իմաստով մուտք է գործել մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ:

Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը ուսումնասիրել է կրեատիվի ազդեցությունը մարքեթինգային ոլորտում: Եթե խոսենք գովազդի արդյունավետության և հաջողության հասնելու մասին, ապա սկզբում անհրաժեշտ է ուսումնասիրել այսօրվա շուկան: Այնուամենայնիվ, ինչպե՞ս սահմանել կրեատիվությունը:

Կրեատիվությունը դա նոր, օրիգինալ գաղափարներ ստեղծելու կարողություն է՝ աբստրահվելով մտածողության ընդունված սխեմաներից, առաջադրված խնդիրները հաջողությամբ լուծել ոչ ստանդարտ եղանակով: Կրեատիվ մտածողությունը հեղափոխական և ստեղծագործ գաղափարներն են, որոնք ունեն կառուցողական բնույթ:

Մեր օրերում կրեատիվ մտածողությունը մեծ նշանակություն ունի բիզնեսի, գիտության, մշակույթի, արվեստի, քաղաքականության մեջ: Առավել ևս չափազանց մեծ է նրա դերը մարքեթինգային և գովազդային ոլորտներում: Այստեղ կրեատիվ մտածողությունը ժամանակի ընթացքում դարձել է արդարացի պահանջ: