Ջեյմս Ուորլիքը ողջունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը գրել է Twitter-ի իր էջում: Հաղորդագրությունն ուղեկցված է Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումից լուսանկարով:

«Դրական հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը քննարկելու համար: Մենք ողջունում ենք նրա` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը»,- մասնավորապես գրել է Ջեյմս Ուորլիքը:

Հիշեցնենք նաև, որ երեկ և այսօր առավոտյան սահմանին  իրավիճակը լարված է: Բնակիչները հաստատել են, որ վիճակը լարված է, թշնամին շարունակում է կրակել: Գիշերը թշնամու թիրախում են եղել Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար ու Մովսես գյուղերը: Չնայած Պառավաքարի բնակիչները ևս չեն կարողացել քնել թշնամու կրակոցների ձայներից: