Ջեյմս Ուորլիքը ողջունել է ՀՀ-ում և Ադրբեջանում նշանակված ԱՄՆ նոր դեսպաններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մենք ողջունում ենք 2 նոր դեսպաններին՝ Հայաստանում Ռիք Միլզին և Ադրբեջանում Բոբ Սեկուտային: Սպասում եմ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ձեզ հետ միասին աշխատելուն»,- գրել է ամերիկացի համանախագահը: