Դոնեցկի Կիրովի շրջանում մանկապարտեզ է ռմբակոծման ենթարկվել, ինչի հետևանքով վիրավորվել է աշխատակիցներից մեկը, ով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է Gazeta.ru-ն:

Արկն ընկել է մանկապարտեզի տարածքում գտնվող զբոսայգում: Բեկորները տարածվել են մի քանի շենքերի վրա, կոտրվել են պատուհանների ապակիները, վնասվել են դռներն ու պատերը:

Հաստատությունում ռմբակոծման ժամանակ երեխաներ չեն եղել: