Թուրքական մամուլը շատ արագ արձագանքել է Հայաստանի նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հայտարարությանը:

Թուրքական Vatan-ը պարզապես մեկ բառով է ներկայացրել՝ Երևանը հետ կանչեց հարաբերությունները կարգավորող արձանագրությունները:

Թուրքական Superhaber.tv կայքն էլ այս տեղեկությունը վերնագրել է. Սարգսյանը կարգավորման գործընթացը թաղեց պատմության մեջ: