Շուտով սկսվելու է գեղեցիկ սեռին նվիրված տոնական միամսյակը:

Ոմանք համարում են դա գեղեցկության տոն, ոմանք՝ մայրության, ոմանք էլ՝ ընդհանրացնում են երկուսը միասին:

Yerevannews.am-ը զրուցեց սիրված դերասան Սարգիս Գրիգորյանի հետ և պարզեց նրա յուրահատուկ կարծիքը տվյալ տոնի վերաբերյալ:

Իմ կարծիքով, մարտի 8-ը ևս մեկ անգամ հիշեցում է բոլոր տղամարդկանց, որ կանանց տոնը տարին 12 ամիս է: Մենք մի՛շտ զգոն պետք է լինենք և մի՛շտ հարգենք մեր կանանց՝ անկախ նրանից տոն է, թե՝ ոչ:

Սարգիս Գրիգորյանը նախ շնորհավորեց իր կնոջը և դստրերին, այնուհետև բոլոր հայ կանանց՝ չմոռանալով հնչեցնել նաև բարեմաղթանքներ և ցանկություններ:

Ցանկանում եմ՝ հայ կանայք զգան և գիտակցեն, որ իրենց ուժը խոնարհության, հնազանդության և կողակցի օգնության կարիքն ունենալու մեջ է: Թող երբեք չփորձեն հավասարվել տղամարդկանց, և դրանով նրանք ավելի ուժեղ կլինեն: Երջանկություն և առողջություն եմ մաղթում բոլորին: Մաղթում եմ, որ մշտապես շրջապատված լինեն լավ ու սիրելի մարդկանցով: Մայրիկիս, կնոջս, դստրերիս և բոլոր հայ կանանց տոնը շնորհավոր: