Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Պորտուգալիայում երեկ այցելել է ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետների հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, տեղեկացնում է թուրքական գործակալություններից մեկը:

«Թուրքիան պայքարելու է 1915-ի դեպքերի քարոզչության դեմ, որոնք հայերը ներկայացնում են որպես «Ցեղասպանություն»»,- հայտարարել է Դավութօղլուն: