ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Տավուշում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Բերձորում տեղում է ձյուն:

Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին բուք է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ: