Միամսյակի կապակցությամբ YerevanNews.am-ի հետ զրույցում կանանց և աղջիկներին իր բարեմաղթանքը հայտնեց, երիտասարդ ու տաղանդավոր երգիչ Արաբո Իսպիրյանը.

Առաջին հերթին շնորհավորում եմ թե՛ Հայաստանում և թե՛ աշխարհի յուրաքանչյուր կետում ապրող հայոց մայրերի սքանչելի տոնը:

Շնորհավորում եմ նաև բոլոր գեղեցկուհի թագուհիների տոնը: Բոլորն էլ գեղեցկուհիներ են, որովհետև մերն են. Մեր քույրերն են, մեր մայրերն են և մեր տատիկներն են:

Բոլոր-բոլորին մաղթում եմ անհատական և ընտանեկան մեծ սեր ու երջանկություն:

Թող Հայոց աշխարհի երկինքը միշտ կապույտ ու խաղաղ լինի և մեր մայրերի, քույրերի ու տատիկների աչքերին լինեն միմիայն ուրախության արցունքներ: