Թուրքական թերթերից մեկը գրել է, որ Թուրքիայի խորհրդարանում ընդունված մի շարք դրույթների համաձայն, որոնք ուղղված են երկրի բնակչության անվտանգության ապահովմանը, ժանդարմերիան դուրս է բերվում Զինված ուժերի ենթակայությունից:

Ըստ փաթեթի ընդունված դրույթների՝ Թուրքիայի ժանդարմերիան կենթարկվի ներքին գործերի նախարարարությանը: Բարեփոխումների փաթեթն ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահի վավերացումից հետո: